Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է․ փոփոխություն օրենսգրքում
Լուրեր |
Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է․ փոփոխություն օրենսգրքում:
Ամբողջ աշխարհում վրաերթերի հետևանքով ամեն տարի հազարավոր մարդիկ են տուժում՝ զոհվում կամ վիրավորվում։ Հայաստանում ևս իրավիճակը մտահոգիչ է։
Խնդրի լուծման նպատակով ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով նաև քաղաքացիների առաջարկությունները, հանդես է եկել նախաձեռնությամբ, ինչի արդյունքում փոփոխություններ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։
Այսուհետ, այն հետիոտները, որոնք կխախտեն երթևեկելի մասը հատելու կարգը՝ այսինքն փողոցը կանցնեն չնախատեսված հատվածով, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության։
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը մանրամասնում է․
«Եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ հինգ հազար դրամի չափով, ապա օգոստոսի 2-ից տուգանքի չափը խստացվել է և կազմում է տասը հազար դրամ»։
Օրենսդրական փոփոխության հիմքում մտահոգիչ վիճակագրությունն է․ միայն 2023 թվականին գրանցվել է վրաերթի 1197 դեպք, որի հետևանքով 108 մարդ է զոհվել։ 2024-ին թեև վրաերթերի թիվը փոքր ինչ նվազել է, սակայն զոհերի թիվը գրեթե նույնն է․ 1079 վրաերթ, 107 զոհ։
Վրաերթերի մեծամասնությունը տեղի է ունենում հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտելու հետևանքով։
Միևնույն ժամանակ, Պարեկային ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են իրազեկիչ միջոցառումներ ու բացատրական աշխատանքներ։
Վարչական պատասխանատվության խստացման նպատակը միտված է նաև այս մեթոդով հնարավոր ողբերգական դեպքերը կանխելուն ու երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելուն։ Ամեն դեպքում չտուգանվելու լավագույն տարբերակը օրենքը չխախտելն է։
«Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր անվտանգությունն առաջնահերթություն է։ ՆԳ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, այդ թվում՝ փողոցներն անցնել բացառապես դրա համար նախատեսված հատվածներավ՝ հետիոտնային, վերգետնյա ու ստորգետնյա անցումներով։
Հիշեք՝ շտապողականությունը կարող է կյանք արժենալ»,- նշում են ՆԳՆ-ից:
Կից` տեսանյութ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․