Խորհրդարանը քննարկեց առողջապահության որակի բարելավման համար վարկային համաձայնագրով 45,3 մլն եվրոյի վարկ ներգրավելու նախագիծը
Լուրեր |
Ազգային ժողովում քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Ազգային ժողովում քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է բժշկական համակարգի ծառայությունների որակի ապահովման հիմքեր ստեղծել և այդ նպատակի իրականացման համար 45,3 մլն եվրո արժողությամբ վարկ ներգրավել: «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծն Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
«Այս վարկն արդյունքահենք է, այսինքն՝ սահմանված են որոշակի ցուցանիշներ, թիրախներ յուրաքանչյուր տարվա համար, և եթե հասնենք յուրաքանչյուր թիրախին, և դա վալիդացիա, վերիֆիկացիա անցնի, որ, այո՛, Կառավարությունը տվյալ միջոցառումն իրականացրել է և տվյալ թիրախին հասել է, ապա նոր մասհանում կիրականացնի այդ գումարից»,- ասաց նա:
Ներգրավվող գումարով նախատեսվում է իրականացնել առողջապահական հաստատությունների կառուցում, ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հաշվետվողականության թվայնացում, լիցենզավորման կարգավորում և լրամշակում, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառման բարելավում, հեռաբժշկության պիլոտային ծրագիր, որը նախատեսում է հասանելի ծառայություններ հեռավոր բնակավայրերի համար։
«Վարկի արժույթը եվրոյով է, վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է: Վարկը սպասարկում է տարին երկու անգամ՝ հունիսի 15 և դեկտեմբերի 15, վարկի ժամկետը 18 տարի է, վարկի արտոնյակ ժամկետը՝ 7 տարի, իսկ մարման ժամկետը՝ 11 տարի: Մասհանման վերջնաժամկետը 2028 թվականի դեկտեմբերի 31-ն է, և նախատեսվում է, որ ծրագիրն այդ ժամկետում պետք է ավարտվի»,- ասաց նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․