ABNews

Կայացավ տարածաշրջանում առաջին միջազգային հյուրընկալության դպրոցի բացումը․ Apicius Armenia

Գործընկերային նյութեր | 2026/09/08 13:19

Կայացավ տարածաշրջանում առաջին միջազգային հյուրընկալության դպրոցի բացումը․ Apicius Armenia

Դիլիջանում բացվել է Հայաստանում և տարածաշրջանում առաջին միջազգային հյուրընկալության դպրոցի՝ Apicius Armenia-ի նոր մասնաշենքը։

Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի հետ համագործակցությամբ ստեղծված դպրոցը երկամյա կրթական ծրագրեր է առաջարկում երկու ուղղությամբ՝ հյուրընկալության կառավարում և սննդի, գինու ու առողջ ապրելակերպի ուսումնասիրություն։ Ուսանողները կրթությունը կարող են սկսել Դիլիջանում, իսկ ծրագրից կախված՝ երկրորդ տարին շարունակել Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։

Նոր մասնաշենքը նախագծվել է իտալացի մասնագետների մասնակցությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Դպրոցում սովորում է 33 ուսանող՝ Հայաստանից և տարբեր երկրներից, որոնք ընտրվել են ավելի քան 110 դիմումներից։

Apicius Armenia-ի զարգացմանը աջակցում է Green Rock-ը։ Ընկերությունն արդեն 10 ուսանողի տրամադրել է ուսման վարձի ամբողջական կրթաթոշակ, իսկ ևս 9 ուսանողի հնարավորություն է ընձեռել կրթությունը շարունակել Ֆլորենցիայում։

Դպրոցի շրջանավարտները ստանում են միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական որակավորում, իսկ կրթությունն ավարտելուց հետո նրանց աջակցություն է ցուցաբերվում նաև կարիերայի մեկնարկի և աշխատանքի որոնման հարցում։

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը