ՄԻՊ-ն արձագանքել է իրականությանը չհամապատասխանող հրապարակմանը․ աշխատակազմը շարունակում է լիարժեքորեն իրականացնել իր գործունեությունը Երևանի Պուշկինի 56Ա հասցեում
Լուրեր |
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև, որպեսզի հատկացվող շենքի շահագործման նախապատրաստական գործընթացը, այդ թվում վերանորոգումը, իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետներում:
Օգոստոսի 28-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է «Օմբուդսմենի աշխատակազմին դուրս են հանում Պուշկինի 56 հասցեից»` անհասկանալի և իրականությանը չհամապատասխանող վերտառությամբ հրապարակում:Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ գրասենյակը՝ մանրամասնելով.
«Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության տեղակայման վայրի վերաբերյալ հանրության շրջանում թյուրընկալումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում նշել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է լիարժեքորեն իրականացնել իր գործունեությունը Երևանի Պուշկինի 56Ա հասցեում։
Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի նոյեմբերի 15-ին Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին։
Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Պաշտպանի պաշտոնական կայքում (https://ombuds.am/am/site/ViewNews/3162):
Կառավարության նշված որոշումը շատ կարևոր և առաջին քայլն է լուծելու տասնամյակից ավելի պատմություն ունեցող ՄԻՊ բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման խնդիրը, որն անընդհատ բարձրացվել է Մարդու իրավունքների պաշտպանների կողմից։ Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև, որպեսզի հատկացվող շենքի շահագործման նախապատրաստական գործընթացը, այդ թվում վերանորոգումը, իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետներում:
Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար հետևեք Պաշտպանի պաշտոնական կայքին՝ https://www.ombuds.am/-ին»:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․