Ավելացել է մշակութային հաստատություներ այցելող դպրոցականների թիվը. Անդրեասյան
Լուրեր |
Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ 2024-ի նույն ցուցանիշը 170 հազար է եղել:
Մենք նոր մոտեցում էինք որդեգրել՝ յուրաքանչյուր ուսումնական տարի անցկանցել որոշակի խորագրի ներքո. նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ամբողջ տարի իրականացրել ենք տարբեր քննարկումներ, փառատոններ, նախագծային աշխատանքներ, ներկայացումներ և այլ միջոցառումներ, որոնք ուղղված էին առաջին հերթին խրախուսելու երեխաների մշակությաին կրթությունը: Լուրջ ձեռքեբրումներ ենք գնացել:
Գիտեք՝ պետությունն իրականացնում է բաժանորդային ծրագիր, որը հնարավորույթուն է տալիս մեր դպրոցականներին այցելել թանագարաններ, թատրոններ և համերգասրահներ: Արդեն իսկ 2025-ի առաջին կիսամյակի ցուցանիշներով ավելի քան 210 հազար դպրոցականներ այցելել են թատորներ, համերգասրահներ, թանգարաններ»,- տեղեկացրեց նախարարը:
Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ Անդրեասյանը նշեց, որ 2024-ի նույն ցուցանիշը 170 հազար է եղել:
«Մենք էական աճ ենք գրանցել: Եթե անցած տարի ամբողջ տարին եղել է՝ 300 հազար այցելություն, այս տարվա համար կարող եմ ասել, որ էապես ավելացել է մշակութային հաստատություններ հաճախող դպրոցականների թիվը: Սա կարևոր ձեռքբերում է, որ գրանցել ենք»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով՝ այս տավա խորագիրը նախատեսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել մեր դպրոցներում և մյուս ուսումնական հաստատություններում անվտանգ և ապահով միջավայրի ձևավորմանը:
«Այս ուսումնական տարին մենք անվանել ենք անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի: Սա նշանակում է, որ շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու այն բոլոր աշխատանքներին, որոնք խրախուսում են առաջին հերթին մեր սովորողների առողջ ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններց զերծ մնալը, բռնության կանխարգելումը և ըդնհանրապես ցանակացած բռնությունից զերծ միջավայրի հաստատումը մեր ուսումնական հաստատություններում: Տարվա ընթացքում բազմաթիվ անելիքներ ենք պլանավորել այս ուղղությամբ»,- ասաց Անդրեասյանը:
Նա նշեց, որ սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որտեղ նկարագրված կլինեն աշխատանքներն այս բոլոր կարևոր ուղղություններով:
«Տարվա ընթացքում կկազմակերպենք մեր սովորողների հանդիպումները անվանի մարզիկների հետ, որոնք իրենց օրրինակով ցույց կտան՝ ինչ կարևոր է ֆիզիկական առողջ ակտիվությունը»,- ասաց նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․