Քաղաքապետարանը վստահ է , որ երթևեկության կազմակերպման նոր փոփոխությունները տվել են դրական արդյունք
Լուրեր |
Երևան քաղաքում կատարվել են երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ, որոնց հիմնական նպատակն է եղել հասարակական տրանսպորտի որակի բարձրացումը՝ մասնավորապես ավտոբուսային առանձնացված գծերի ներդրմամբ։ Այս մասին քաղաքապետարանի տարածած տեսանյութում նշել է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Նրա խոսքով, Մաշտոցի պողոտայից ավտոբուսի առանձնացված գիծը շարունակվել է դեպի Խորենացի, Իտալիայի, Բեյրութի, Արգիշտի փողոցներ և միացել է Հաղթանակ կամրջին։
Մաշտոցի պողոտա–Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում իրականացվել է լուսացուցային ռեժիմների փոփոխություն, հավելյալ երթեւեկելի գոտիներ են ավերացել։ Մաշտոցի պողոտայում իրականացվել են լուսացուցային ռեժիմների մի շարք կարգավորումներ։ Նպատակը ավտոբուսի անխոչընդոտ երթեւեկության ապահովումն է։
Փաստ է, որ Հայաստանում մոտ 44 հազար տրանսպորտային միջոց ավելացել է մեկ տարվա ընթացքում, իսկ Երևանում 11900–ով»,–ասաց նա։
Վազգեն Հարությունյանի ներկայացմամբ՝ երթևեկության կազմակերպման վերջին փոփոխություններն ու հանրակթական դպրոցներում և հաստատություններում դասաժամերի մեկնարկի փոփոխությունը դրական ազդեցություն են ունեցել խցանումների մակարդակի վրա. միջինացված տվյալներով՝ առավելագույն դանդաղեցման պարագայում խցանումները նվազել են 13․3 տոկոսով, իսկ միջին դանդաղեցման դեպքում՝ 25․7 տոկոսով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․