Զբոսաշրջիկների համար 2025 թվականի ամենավտանգավոր ուղղությունները
Լուրեր |
Ռուսաստանը գլխավորում է 2025 թվականի ցուցակը՝ համարվելով ամենավտանգավոր երկիրը:
Զբոսաշրջության կարող մեջ անվտանգությունը մնում է առաջնային: 2025 թվականին մի շարք երկրներ համարվում են ծայրահեղ վտանգավոր զբոսաշրջիկների համար՝ պատերազմների, հանցավորության, ահաբեկչության, քաղաքական անկայունության պատճառով:
Ըստ գլոբալ խաղաղության ինդեքսի (GPI)՝ Ռուսաստանը գլխավորում է 2025 թվականի ցուցակը՝ համարվելով ամենավտանգավոր երկիրը: Ուկրաինայի դեմ պատերազմը, ահաբեկչության սպառնալիքը և ռազմականացման բարձր մակարդակը ստեղծում են ծայրահեղ ռիսկեր: ԱՄՆ Պետդեպարտամենտը խստորեն խորհուրդ է տալիս խուսափել ճանապարհորդությունից՝ դասակարգելով երկիրը որպես «Չճանապարհորդելու» (Level 4):
Հաջորդը Ուկրաինան է, որտեղ հրթիռային հարվածները, չպայթած զինամթերքը և խաթարված ենթակառուցվածքներն զբոսաշրջիկների համար ստեղծում են կյանքին սպառնացող վտանգներ: International SOS-ը Ուկրաինայի որոշ շրջաններ գնահատում է որպես ծայրահեղ ռիսկային, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը տվել է Level 4 կարգավիճակ: Սուդանը նույնպես խիստ վտանգավոր է քաղաքացիական պատերազմի պատճառով, որը ներառում է բախումներ զինված ուժերի և ապստամբ խմբավորումների միջև: Զբոսաշրջիկներին սպառնում են բռնություններ, առևանգումներ և անկայունություն, իսկ արտակարգ ծառայությունները գրեթե բացակայում են: Այս երկիրը ևս դասակարգվում է ռիսկային երկրների շարքին:
Իրաքում ահաբեկչությունը, կրոնական բռնությունները և անվտանգության այլ խնդիրները շարունակում են սպառնալ զբոսաշրջիկներին: Առևանգումների և հարձակումների վտանգը բարձր է, իսկ 2025 թվականին ռիսկային գոտիներն ընդլայնվել են: Իսկ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը խիստ վտանգավոր է էթնիկ զինված խմբավորումների և հիվանդությունների պատճառով: Զբոսաշրջիկները բախվում են հանցագործությունների և առևանգումների։
Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում ընտրել ավելի անվտանգ ուղղություններ և մշտապես ստուգել պաշտոնական աղբյուրները՝ արդի տեղեկությունների համար:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․