«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը կանցկացվի 12-րդ անգամ
Լուրեր |
Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ օգոստոսի 18-ից սեպտեմբերի 6-ը Լոռու, Կոտայքի մարզերում և Երևանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը։
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ փառատոնի մեկնարկին ընդառաջ Լոռու մարզում կկազմակերպվի ներառական մշակութային ճամբար՝ ուղղված խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և մշակութային ինտեգրմանը։
Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում: Կմասնակցեն դաշնակահար Լևոն Կարապետյանը, Հայաստանի Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը, «Զալյան վոյս ստուդիան» և Ժեստերի երգչախումբը:
Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված են 35 երկրից ներկայացված 52 միջազգային ֆիլմ, համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ և վարպետության դասեր։
«Ֆրեսկոն» մշակութային երկխոսության յուրօրինակ հարթակ է, որը Հայաստանը վերածում է ժամանակակից շփումների խաչմերուկի։ Այն համադրում է մշակութային, հոգևոր և սոցիալական արժեքներ, միավորում է արդի արվեստի տարբեր ձևեր և հոգևոր թեմատիկ ֆիլմեր՝ ընդգծելով արվեստի դերը մարդու ներաշխարհի բացահայտման, սոցիալական արդարության, ներառականության և միջմշակութային երկխոսության խթանման գործում։
Փառատոնը հատուկ ուշադրություն է դարձնում խոցելի խմբերի ստեղծագործական ներուժի զարգացմանը, կարծրատիպերի հաղթահարմանը և համատեղ նախաձեռնությունների խրախուսմանը՝ հիմնվելով ինտեգրման սկզբունքի վրա։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/11 22:00
Մարտի 11-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/11 19:19
Մարտի 11-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 11-ի բիզնես լուրերը
2026/03/11/ 22:00 -
Մարտի 11-ի կարևոր լուրերը
2026/03/11/ 19:19 -
Աշխատանքի արդյունավետությունը սկսվում է բարձր իմունիտետից․ աշխատանքից հետո վերականգնվելու արդյունավետ միջոցներ
2026/03/11/ 18:48 -
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթները
2026/03/11/ 18:40 -
2026-ի հունվարին ՀՀ-ում կատարվել է անշարժ գույքի 3714 առուվաճառք
2026/03/11/ 18:34 -
Հորմուզի նեղուցի խափանումը կարող է բարձրացնել սննդամթերքի գները աշխարհում
2026/03/11/ 17:52 -
G7-ը աջակցել է նավթի ռազմավարական պահուստների կիրառման գաղափարին
2026/03/11/ 17:41 -
Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա․ Ալիև
2026/03/11/ 17:35 -
ԱՄՆ խոշոր ավիաընկերությունները կարող են լրացուցիչ 11.6 մլրդ դոլար են ծախսել վառելիքի վրա
2026/03/11/ 17:25 -
Իրանում և Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան
2026/03/11/ 17:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․