Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Քննարկմանը մասնակցել են կառույցի ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության ընթացքում վերլուծվել են տարեկան ծրագրերով նախատեսված ստուգումների ընթացքը, դրանց ժամկետները, ինչպես նաև դիտարկումների, կասեցումների և վարչական վարույթների արդյունքները։
Անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի առաջին եռամսյակի կատարողականին՝ առանձնացնելով վերահսկողության ընթացքում առաջացած խոչընդոտներն ու դրանց լուծման հնարավոր մեխանիզմները։
Նշվել են երկրորդ եռամսյակի առաջնահերթությունները, որոնց շարքում կարևոր տեղ է զբաղեցնում թվային արդիականացումը և նորարարական լուծումների ներդրումը։
Հովհաննես Մարտիրոսյանը հանձնարարել է խստացնել վերահսկողական մեխանիզմները, ներդնել ավտոմատացված թվային համակարգեր, ինչպես նաև ապահովել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների պահպանումը։

