570 միլիոն դրամ կհատկացվի շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար գլյուկոզայի մոնիթորինգի նոր համակարգին
Լուրեր |
Չափիչ սարքերը կլինեն թվային, տվյալները կհավաքագրվեն հեռավար ձևաչափով
Շաքարային դիաբետ ունեցող 10-18 տարեկան երեխաների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգ կներդրվի:
Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում այս մասին որոշման նախագիծը ներկայացրեց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նշեց՝ համակարգի ներդրման համար 570 մլն դրամ կհատկացվի, 0-9 տարեկան երեխաների շրջանում այս համակարգի ներդրման համար նախկինում հատկացվել էր 181 մլն դրամ:
«Մեր շահառուներն օրական 5-6 անգամ իրականացնում են արյան չափման գործընթաց, և երեխաների համար մատը ծակելը թե՛ հոգեբանական, թե՛ կազմակերպչական առումով բարդություններ է առաջացնում: Հաճախ նաև հրաժարվում են երեխաներն այդ չափումներն իրականացնելուց, ինչը հանգեցնում է նաև ինսուլինի ոչ ճիշտ դեղաչափերով ապահովելուն: Այս նորագույն սարքերը հնարավորություն կտան կանխատեսել շոկերը և ճշգրտորեն կառավարել ինսուլինի քանակը ու դեղամիջոցը հատկացնել ճշգրիտ չափաքանակով»,- ասաց Ավանեսյանը:
Չափիչ սարքերը կլինեն թվային, տվյալները կհավաքագրվեն հեռավար ձևաչափով: Երեխաների արյան մեջ գլյուկոզայի չափի վերաբերյալ տվյալներին հասանելիություն կունենան բժիշկը, ծնողը, անհրաժեշտության դեպքում՝ դաստիարակն ու ուսուցիչը:
Նախագիծը ստացավ ՀՀ կառավարության դրական եզրակացությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ. ՄԻՊ
2026/04/24/ 09:48 -
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ եղանակով 5 վագոն հացահատիկ կուղարկվի
2026/04/24/ 09:46 -
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06 -
Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. վարչապետ
2026/04/24/ 08:54 -
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ