Կառավարությունը առաջարկում է տարկետում ստացած ուսանողներին ուսումն ավարտելուց հետո 3 տարի աշխատել Հայաստանում՝ ծառայությունից ազատվելու դիմաց
Լուրեր |
Նախաձեռնությունը կարող է դառնալ մեծ թվով բարձրակարգ մասնագետների ներգրավման արդյունավետ գործիք։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախարարը նշել է, որ նախաձեռնությունը հերթական քայլն է Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման և դրա ներուժը երկրի տնտեսական ու հանրային զարգացմանն ուղղելու գործընթացում։
Անդրեասյանը հիշեցրել է, որ 2018 թվականից ներդրվել է պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետման հատուկ կարգ, որով տարկետման իրավունք են ստանում այն քաղաքացիները, որոնք սովորում են Շանհայի վարկանիշավորման առաջին 50 տեղերում գտնվող բուհերից որևէ մեկում։
«Այս պահին ունենք ավելի քան 600 քաղաքացիներ, որոնք օգտվել են տարկետման իրավունքից, որոնցից 570-ը դեռ շարունակում են ուսումնառությունը։ Սակայն ուսումն ավարտածների տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ բուհերում ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները հիմնականում չեն վերադառնում Հայաստան և չեն ծառայեցնում երկրի զարգացման օրակարգին»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է, որ տարկետում ստացած և հեղինակավոր բուհերում ուսումնառություն իրականացնող քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո հնարավորություն կունենան առնվազն երեք տարի աշխատել Հայաստանի Հանրապետությունում՝ Կառավարության կողմից սահմանված ոլորտներում, և միայն այդ ժամկետի ավարտից հետո կկարողանան ազատվել զինվորական ծառայությունից։
«Կարգավորման հիմքում պարզ տրամաբանություն կա․ նրանք, ովքեր սեփական միջոցներով հաղթահարել են ճանապարհը դեպի աշխարհի լավագույն բուհերը, պետք է ունենան բավարար մոտիվացիա՝ վերադառնալու և իրենց գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելու Հայաստանի զարգացմանը։ Այս մոտեցմամբ մենք մի կողմից ապահովում ենք նրանց վերադարձը, մյուս կողմից՝ ենթաօրենսդրական ակտերով ուղղորդում ենք մասնագիտական ներուժը հենց այն ոլորտներ, որտեղ պետությունն ունի իրական կարիք»,- ընդգծել է Անդրեասյանը։
Նախնական քննարկումների արդյունքները, ըստ նախարարի, ցույց են տվել, որ նախաձեռնությունը սպասված է և կարող է դառնալ մեծ թվով բարձրակարգ մասնագետների ներգրավման արդյունավետ գործիք։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր