Գերմանիայի կանցլերը Սպիտակ տուն այցելության ժամանակ միտումնավոր ընտրել է փղերի պատկերներով փողկապ
Լուրեր |
Գերմանիայի կանցլերը Սպիտակ տուն այցելության ժամանակ միտումնավոր ընտրել է փղերի պատկերներով փողկապ:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը միտումնավոր է փղերի պատկերներով փողկապ կրել օգոստոսի 18-ին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը։ Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Մայերը։
«Դուք հավանաբար նկատի ունեք փղերով փողկապը», - ճշտել է Մայերը լրագրողից, որը հարցրել էր Մերցի «փողկապի դիվանագիտության» մասին։
«Ես գիտեմ, որ այս փողկապը ընտրվել է միանգամայն միտումնավոր», - ընդգծել է ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, Մայերը նշել է, որ Մերցը «միշտ շատ գիտակցաբար է ընտրում իր հագուստը, և երբեք որևէ բան պատահական չի լինում»։ Այս դեպքում, ըստ նրա, նույնպես այդպես էր։ Փիղն ԱՄՆ Հանրապետական կուսակցության խորհրդանիշն է։
Մերցը շատ զգույշ է փողկապներ ընտրելիս։ Օրինակ՝ որպես կանցլեր Ստորին Սաքսոնիա կատարած իր առաջին այցի ժամանակ Մերցը կրում էր կարմիր փողկապ՝ սպիտակ ձիերի պատկերով, որը հղում էր Ստորին Սաքսոնիայի զինանշանին։
Մայիսի կեսերին Բունդեսթագում իր առաջին ելույթի ժամանակ Մերցը կրել է կապույտ փողկապ՝ կրիաներով։ Հունիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ այցի ժամանակ նա կրել է փողկապ՝ փոքրիկ սառցաբեկորների մեջ պինգվինների պատկերով։
Bild-ը ենթադրել է, որ սա կարող էր ակնարկ լինել Թրամփի հետ հնարավոր բախումներից խուսափելու նրա վճռականության մասին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․