Ֆրանսիայի Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել բանաձև, որով Ֆրանսիայի կառավարությանն ու Եվրամիությանը կոչ է արվում մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու համար և Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցում։
Բանաձևը համահեղինակել են «Հանրապետական աջ» խմբակցության նախագահ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Լորան Վոքիեն և նույն խմբի փոխնախագահ Ալեքսանդր Մարտենը:

