Գրիպը առավել վտանգավոր է 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների համար, գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է և ապահով. ԱՆ

6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները կարող են հիվանդանալ ծանր գրիպով:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ գրիպը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հիվանդացության և հոսպիտալացման հիմնական պատճառներից է: Այն կարող է հեշտությամբ տարածվել մանկապարտեզներում և խաղահրապարակներում:
 
«6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները կարող են հիվանդանալ ծանր գրիպով:
 
Գրիպով ուղեկցվող բարդություններ`
 
  • -ջրազրկում,
  • -թոքաբորբ,
  • -բրոնխիտ,
  • -ճակատային, հայմորյան խոռոչների և ականջի բորբոքումներ,
  • -ֆեբրիլ ցնցումներ, հազվադեպ նաև՝ էնցեֆալիտ կամ էնցեֆալոպաթիա:
Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրանց բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է. այն կանխում է բարդություններն ու պաշտպանում ոչ միայն ձեր երեխաներին, այլև` ընտանիքի մյուս անդամներին:
 
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով:
 
Պատվաստե՛ք ձեր փոքրիկին այսօր. գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է և ապահով»,-  նշվում է հաղորդագրությունում: