Հայտնի է DigiTec 2025-ի կոնֆերանսի խոսնակների «առաջին տասնյակը»
Լուրեր |
Հայտնի է DigiTec 2025-ի կոնֆերանսի խոսնակների «առաջին տասնյակը»:
Տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջացառումը «ԴիջիԹեք 2025»-ը, որն այս տարի անցկացելու է հոկտեմբերի 10-12-ը, առանձնանալու է հայաստանյան և միջազգային «հայթեք» առաջնորդների աննախադեպ ներգրավվածությամբ։
Միջոցառման կազմակերպիչը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ներկայացրել է բանախոսների «առաջին տասնյակը»։
Մասնավորապես, բանախոսների թվում են NVIDIA ընկերություն փոխնախագահ (Օմնիվերս և Սիմուլյացիոն տեխնոլոգիաներ) Րև Լեբարեդյանը (ԱՄՆ), Oculus ընկերության համահիմնադիր, Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Ջեք Մաքքոլին (ԱՄՆ), Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր, տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ), հրեշտակ ներդրողների EstBAN ցանցի նախագահ և խորհրդի անդամ Լաուրի Անտալաինեն (Էստոնիա), Imagine Communications Group-ի տնօրեն Նայլ Տելլոնը (Իռլանդիա), Firebird.ai և Intent.ai ընկերությունների համահիմնադիր, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը (Հայաստան), 36 Growth Marketing ընկերության հիմնադիր Հովիկ Թորկոմյանը (Նիդերլանդներ), Draft & Goal և Humanize, Inc. ընկերությունների վարչությունների խորհրդական ՐաՖֆի Չաքմաքչյանը (Կանադա), Molten East -ի ղեկավար Բախրոմ Իբրագիմովը (Մեծ Բրիտանիա), Skytel ընկերության տնօրեն Արման Օբոսյանը (Վրաստան)։
«ԴիջիԹեքը», որ այս տարի անցկացվելու է արդեն 20-րդ անգամ, Հայաստանի ամենամասշտաբային իրադարձություններից մեկն է։ Այս տարի ակնկալվում է 30-40 հազար այցելու։ Ինչպես հունվարի 1-ը օրացույցային կամ ֆինանսական տարվա սկիզբն է, սեպտեմբերի 1-ը՝ ուսումնական, այդպես էլ «ԴիջիԹեքը» տեխնոլոգիական անցող տարվա ամփոփումն է և նորի մեկնարկը՝ տեխնոլոգիական հայության Ամանորը, որը մի քանի օրով իր շուրջն է հավաքում երկրում և երկրից դուրս ապրող և գործող «տեխնոլոգիական հայերին» և նրանց գործընկերներին։ 2025 թվականի «ԴիջիԹեքն» անցկացվելու է տեխնոլոգիական ցուցահանդեսի, կոնֆերանսի և փառատոնի եռամիասնության գաղափարի ներքո և խոստանում է գերազանցել բոլոր նախորդ ռեկորդները։
Առաջին «ԴիջեԹեքն» անցկացվել էր 2005 թվականին։ Այն մտահղացրել և իրագործել էր տեխնոլոգիական համայնքի անվերապահ առաջնորդ, Առաջատար տեխնոլոգիաների ձեխնոլոգիաների միոության երկարամյա տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանը։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․