Հրշեջ-փրկարարները մարել են Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը:
Այրվել են մոտ 3 հեկտար խոտածածկ տարածք, ծառեր և թփուտներ։ Խոսրովի պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են եղել փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ, ոստիկանության ուժեր, արգելոցի, Էկո-պարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ և բնակիչներ, ինչպես նաև ՊՆ ուղղաթիռ:

