Եվրոպական միությունն արդեն երկար ժամանակ փորձում է խուսափել մաքսային բախումից ԱՄՆ-ի հետ, սակայն Վաշինգտոնի աճող պահանջներն ստիպում են Բրյուսելին պատրաստվել հակահարվածի։
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, վերջին բանակցությունների ընթացքում ԱՄՆ առևտրի քարտուղար Հովարդ Լյուտնիկը կրկին հաստատել է նախագահ Թրամփի սահմանած օգոստոսի 1-ի վերջնաժամկետը՝ պահանջելով ԵՄ-ից լրացուցիչ զիջումներ։ Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ը պահանջում է նաև բազային մաքս՝ եվրոպական ապրանքների մեծ մասի վրա՝ շուրջ 15%։
Աղբյուրը՝ The Wall Street Journal

