Եվրահանձնաժողովը ներկայացրել է երեք պահանջ Չինաստանին
Լուրեր |
Վերջին տասը տարվա ընթացքում ԵՄ-ի առևտրային դեֆիցիտը Չինաստանի հետ հարաբերություններում կրկնապատկվել է:
Եվրահանձնաժողովը ներկայացրել է երեք հիմնական պահանջ Չինաստանին՝ առևտրի և ներդրումների, շուկայի հասանելիության և արտահանման վերահսկողության ուղղությամբ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ չինական կողմի բացակայության պայմաններում։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե «ինչ փոխզիջումների է պատրաստ գնալ ԵՄ-ն»։
«Վերջին տասը տարվա ընթացքում ԵՄ-ի առևտրային դեֆիցիտը Չինաստանի հետ հարաբերություններում կրկնապատկվել է և այժմ գերազանցում է 300 միլիարդ եվրոն», – ընդգծել է ԵՀ նախագահը՝ կոչ անելով Չինաստանին նվազեցնել այս անհավասարակշռությունը։
Նրա խոսքով, այդ նպատակի համար անհրաժեշտ է կրճատել արդյունաբերության մեջ իրականացվող պետական ներդրումներն ու խթանել ներքին սպառումը։
Երկրորդ պահանջն առնչվում է շուկայի հասանելիությանը։ Ֆոն դեր Լայենը կոչ է արել Պեկինին «ապահովել ավելի մեծ մուտք եվրոպական բիզնեսի համար չինական շուկա՝ մասնավորապես պետական գնումների համակարգում մասնակցելու հնարավորություն տալով»։ Նա ընդգծել է, որ «եվրոպական շուկան լիովին բաց է Չինաստանի համար», սակայն չի անդրադարձել ԵՄ-ի կողմից չինական ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերին կամ սահմանափակումներին՝ այդ թվում՝ արևային վահանակների, էլեկտրամեքենաների և Huawei-ի պարագայում։
Երրորդ պահանջը վերաբերում է արտահանման վերահսկողությանը։ ԵՀ նախագահը նշել է, որ Եվրամիությունը ակնկալում է Չինաստանից մեղմացնել հազվագյուտ մետաղների և դրանցից արդյունաբերական բաղադրիչների՝ այդ թվում մշտական մագնիսների արտահանման սահմանափակումները։
«Եվրամիությանը անհրաժեշտ են այդ նյութերի կայուն մատակարարումները», – հայտարարել է Ֆոն դեր Լայենը՝ կոչ անելով արագացնել արտահանման արտոնագրերի տրամադրման գործընթացը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․