ԵՄ-ն ՀՀ-ում կշարունակի դիտորդական առաքելությունն իր մանդատի հիման վրա, և այս պահին որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա. Վասիլիս Մարագոս
Լուրեր |
ԵՄ-ն ՀՀ-ում կշարունակի դիտորդական առաքելությունն իր մանդատի հիման վրա, և այս պահին որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա. Վասիլիս Մարագոս
Եվրամիությունը Հայաստանում կշարունակի դիտորդական առաքելությունն իր մանդատի հիման վրա, և այս պահին որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա: «Ազատությանն» այս մասին ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո սահմանին երրորդ ուժերի դուրսբերման հարց չի ծագել:
«Ինչպես ես գիտեմ՝ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները ողջունում են Եվրամիության առաքելությունը Հայաստանում: Այն շարունակում է իրականացնել իր գործունեությունը։ Եվ եթե որևէ փոփոխության անհրաժեշտություն լինի, մենք դա կքննարկենք մեր անդամ պետությունների և, իհարկե, Հայաստանի իշխանությունների հետ։ Բայց այս պահին ես ուզում եմ վստահեցնել հայ հասարակությանը, որ Եվրամիության առաքելությունը կշարունակի իրականացնել իր գործունեությունը իր մանդատի հիման վրա», - հայտարարեց ԵՄ դեսպանը:
Հարցին, թե որևէ քննարկում եղել է՞ Վաշինգտոնում համաձայնագրի նախաստորագրումից հետո, Մարագոսը պատասխանեց. - «Պետք է ընդգծեմ, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը այստեղ է գտնվում Հայաստանի իշխանությունների խնդրանքով, և այն կշարունակի մնալ այստեղ այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը լինի։ Այն խաղաղության և կարգավորման գործիք է։ Եվ մենք լիովին սատարում ենք դրան»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․