Դասերը շուտ սկսելու որոշումը վերաբերում է միայն Երևանին. նախարար
Լուրեր |
Փոփոխությունը վերաբերում է բացառապես մայրաքաղաքին՝ մարզերը չեն ընդգրկվում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ դպրոցներում դասերը ավելի վաղ՝ ժամը 8:30-ի փոխարեն 8:15-ին սկսելու որոշումը վերաբերում է միայն Երևանին:
«Ուշադիր քաղաքացիները կնկատեն, որ հաղորդագրությունն առաջինը տարածել է Երևանի քաղաքապետարանը, և խոսքը վերաբերում է բացառապես Երևանի քաղաքապետարանին: Մարզերի դպրոցները մինչ այս էլ աշխատում էին այլ ռեժիմով, քան Երևանի դպրոցները: Եթե Երևանի դպրոցները դասերը սկսում էին 8:30-ին, մարզերում դպրոցները սկսում են ժամը 9:00-ից, այսինքն՝ մինչ այս էլ կար ոչ միատեսակ սկիզբ Երևանում և մարզերում»,- ասել է նախարարը:
Ըստ նրա, կրթական տարբեր հաստատությունների համար կա ոչ միատեսակ սկիզբ. «Նպատակ կար կառավարել տրանսպորտային հոսքերը: Բուհերում դասերը սկսվում էին 9:30-ին, դպրոցներում՝ 8:30-ին»:
Նա նշել է, որ սեպտեմբերի 1-ից Երևանի դպրոցներում դասերը կսկսվեն 8:15-ից. «Ես չեմ կարծում, որ սա որևէ մեծ ու էական փոփոխություն է կրթական գործընթացի համար, բայց սա կարող է մեծ փոփոխություն բերել տրանսպորտային հոսքերի ավելի արդյունավետ կառավարման համար և թույլ կտա խցանումների մեջ չընկնել դպրոց գնացող մեր երեխաներին: Բոլորովին օգտակար չէ, երբ երեխան դպրոցի ճանապարհին տևական ժամանակ անցկացնում է մեքենայում, որովհետև հասնում է դպրոց ավելի հոգնած, ավելի շատ խնդիրներ է ունենում կենտրոնանալու, ուշադրության և մյուս առումներով»:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42 -
Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր
2026/05/05/ 14:29 -
Մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման զեկույցների փուլը. առաջին փաստաթուղթը փոխանցվել է ՆԳ նախարարին
2026/05/05/ 13:55 -
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․