Նախ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնող կամ իջեցնողը Կարապետյանները չեն, դա ևս սխալ եզրույթ է, որ օգտագործում եք, հանձնաժողովն է որոշում, բայց հիմա վա՞տ է, որ չենք թանկացնում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Դուք տեսական հարց եք տալիս, ես Ձեզ պարտավոր եմ ճշմարտությունն ասել տեսական հարթության մեջ: Ես չեմ ակնարկում, որ սակագին կբարձրանա: Այդ հարցն ունի երկու պատասխան՝ այո՛, կարող է բարձրանալ, ո՛չ, չի բարձրանա: Երբ տարվա վերջում Հանձնաժողովը սակագների վերահաշվարկի պրոցեսը սկսում է, այդ ժամանակ է պարզ լինում սակագինը կբարձրանա՞, թե չի բարձրանա: Օդի մեջ մերկապարանոց հայտարարություններ չենք կարող անել»,- հայտարարել է Մեսրոպյանը:

