ՀԱՊԿ զորավարժություններում կմշակվի միջուկային զենքի կիրառումը
Լուրեր |
ՀԱՊԿ զորավարժություններում կմշակվի միջուկային զենքի կիրառումը:
Բելառուսում կիրակի՝ օգոստոսի 31-ին, մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Փոխգործակցություն-2025», «Որոնում-2025» և «էշելոն-2025» զորավարժությունները: Դրանց մասնակցում է ավելի քան 2000 զինվորական Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ զորավարժություններում կներգրավվեն 450 միավոր սպառազինություն և տեխնիկա, այդ թվում՝ 9 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև տարբեր տեսակի ավելի քան 70 անօդաչու թռչող սարք:
Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական հրամանով՝ զորավարժությունները արևմտյան և հարավային սահմաններից տեղափոխվել են երկրի խորքը՝ հայտնել է Մինսկը: «Մենք դա գիտակցաբար ենք արել, որպեսզի չլինեն տարբեր տեսակի ակնարկներ, և մեզ չմեղադրեն հնարավոր սադրանքների համար»,- ասել է հանրապետության գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն։
Նրա խոսքով՝ զորավարժությունները կներառեն միջուկային զենքի կիրառման պլանավորում՝ առանց դրա օգտագործման։ «Չի կարելի կիրառել այն, ինչը սպառնալիք է ամբողջ աշխարհի, համաշխարհային անվտանգության համար։ Բայց մենք կսովորենք, թե ինչպես դա պլանավորել»,- ասել է գեներալ-մայորը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․