Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են․ ՆԳՆ խոսնակ
Լուրեր |
2025 թվականին անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 6 դեպք է արձանագրվել։
«Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին. նման վերնագրով հերթական գրառումն է տարածվել կայքերից մեկում: Կայքն էլ իր հերթին այն արտատպել է սոցցանցի օգտատերերից մեկից, ով իր հրապարակմամբ անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։
ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ յուրաքանչյուր հրապարակման դեպքում կապ ենք հաստատում հեղինակի հետ և խնդրում ներկայացնել կոնկրետ տվյալներ՝ փաստերի հիման վրա հետագա ընթացքն ապահովելու համար։
Կապ է հաստատվել նշված հրապարակման հեղինակի հետ ևս, սակայն ինչպես բոլոր մյուս դեպքերում, այս անգամ էլ սոցցանցի օգտատերը չի ներկայացրել հաղորդում, չի փոխանցել տեղեկատվություն, թե որ դպրոցի մասին է խոսքը կամ որևէ այլ տվյալ։
Ի դեպ, կհիշեք անցած տարի համացանցում ինչ մեծ աղմուկ բարձրացավ և հասարակության շրջանում լայն արձագանք ստացավ Մխչյանի դպրոցում կատարված դեպքի վերաբերյալ, որ «աշակերտի քթին թմրանյութ են քսել» և այլն:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, եղան փորձաքննության արդյունքներ, որ թմրամիջոցի առկայություն չի արձանագրվել, սակայն հերքված փաստի վերաբերյալ նույն ինտենսիվությամբ և ծավալների քննարկումներ չեղան։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 6 դեպք է արձանագրվել, իսկ 2024 թվականին գրանցվել էր 7 դեպք։
Նշեմ նաև, որ մեզ տրամադրած տվյալներով՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում այս պահին թմրամիջոցներ օգտագործելու հիմքով հաշվառված է 7 անչափահաս։
Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված և անհիմն տեղեկություններ տարածելուց։ Անչափահասներին խնամքով պետք է վերաբերվել. յուրաքանչյուր չմտածված արտահայտություն կարող է ձևավորել պիտակավորման հիմքեր»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչ օգուտ կարող է քաղել Վրաստանը՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրից
2026/03/06/ 16:03 -
Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը գործում է արտակարգ ռեժիմով
2026/03/06/ 15:56 -
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
2026/03/06/ 15:29 -
Ասիական բորսաներում անկումը շարունակվում է
2026/03/06/ 14:45 -
Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 14:25 -
Վնասազերծվել է Արաբկիրում կրակոցների հեղինակը (տեսանյութ)
2026/03/06/ 14:17 -
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
2026/03/06/ 14:14 -
Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները
2026/03/06/ 14:03 -
Իրանն այժմ ցանկանում է բանակցել, իսկ ԱՄՆ-ն՝ կռվել. Թրամփ
2026/03/06/ 12:45 -
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29%, երկրորդ տեղում՝ «Մեր ձևով»՝ 11%. որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
2026/03/06/ 12:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ