ABNews

ԿԲ-ն խստացնում է բանկերի կապիտալի պահանջները. վարկավորման աճն ու ռիսկերը

Լուրեր | 2026/07/31 12:40

ԿԲ-ն խստացնում է բանկերի կապիտալի պահանջները. վարկավորման աճն ու ռիսկերը

Հուլիսի 28-ին ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն ռիսկով կշռված ակտիվների 2%-ի չափով։ Սահմանված դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2027 թվականի փետրվարի 1-ից։

  • 2026թ․ առաջին եռամսյակի դրությամբ վարկեր/ՀՆԱ ցուցանիշն աճել է՝ կազմելով 84%։ Վարկեր/ՀՆԱ ճեղքվածքն ընդլայնվել է շուրջ 1 տոկոսային կետով և կազմել 4.3 տոկոսային կետ։

  • Ընդհանուր վարկային պորտֆելի տարեկան աճի տեմպը շարունակել է պահպանվել բարձր մակարդակում, իսկ վարկավորման հիմնական ուղղություններով գրանցվել է բարձր ակտիվություն։

Սպառողական վարկավորում

Սպառողական վարկերի արագ աճի միտումները շարունակվել են։ Աճել են ինչպես վարկային պորտֆելի, այնպես էլ 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրված նոր վարկերի ծավալները։

Անշարժ գույքի շուկա

Անշարժ գույքի շուկայում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է գների աճի արագացում։ Հիպոտեկային և շինարարության ոլորտների վարկավորման բարձր ծավալների պայմաններում վարկային ռիսկերի հնարավոր կուտակումը շարունակում է մնալ ԿԲ ուշադրության կենտրոնում։

Հիմնական ռիսկեր

Գերակա են մնում տարածաշրջանային տնտեսական, առևտրային և քաղաքական բարձր անորոշություններից բխող ռիսկերը։ Ընթացող հակամարտությունների պայմաններում մակրոմիջավայրի վրա կտրուկ, հաճախակի և միաժամանակ ի հայտ եկող շոկերի հավանականությունը գնահատվում է բարձր։

Մանրամասները՝ ԿԲ զեկույցում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը