Հայկական կողմը խորապես հետաքրքրված է նաև Իրաքի վերակառուցման գործընթացին մասնակցելու հեռանկարով. Պապոյան
Լուրեր |
Հայաստանը կարևորում է Իրաքի հետ համագործակցության խորացումը մի շարք ոլորտներում ևս, այդ թվում՝ գյուղատնտեսության, թվայնացման, կիբեռանվտանգության, բարձր տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի ոլորտներում:
Հայաստանի և Իրաքի տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին մեծ թափ են ստացել, տարվա առաջին կիսամյակի արդյունքներով առևտրաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է: Սակայն երկու երկրներն էլ հարաբերություններում դեռևս չօգտագործված մեծ ներուժ են տեսնում, մտադիր են ընդլայնել համագործակցության ուղղությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստը։
«Վերջին տարիներին մեր երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի մեծ թափ են ստացել: Այսօր այստեղ հավաքվել ենք, որպեսզի ամրապնդենք այդ հարաբերություններն ու դրանք նոր որակ և խթան հաղորդենք: Վիճակագրական տվյալները հստակ վկայում են մեր համագործակցության կայուն դինամիկայի մասին»,-ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 171 մլն դոլարը, ինչը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2024-ին տարեկան կտրվածքով Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 246 մլն դոլարը, ինչը 2023-ի համեմատ 36 տոկոսով աճել է:
Նախարարը նկատեց՝ թվերը ցույց են տալիս, որ առևտրի ծավալները կայուն աճում են: «Սակայն թվերը միևնույն ժամանակ փաստում են, որ առկա է դեռևս չօգտագործված բավականին մեծ ներուժ: Եվ այս համատեղ նիստը շատ կարևոր հարթակ է՝ գտնելու նոր մոտեցումներ և արձանագրելու այն քայլերը, որոնք թույլ կտան առավել արդյունավետ դարձնել մեր տնտեսական և քաղաքական փոխգործակցությունը»,-ասաց Պապոյանը:
Հայաստանում անցկացվող երկօրյա նիստի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Իրաքի գործարարների հանդիպում: Նախարարը հույս հայտնեց, որ դրա արդյունքում մոտ ապագայում սկիզբ կդրվի համագործակցության նոր ուղղությունների:
«Հայկական կողմը խորապես հետաքրքրված է նաև Իրաքի վերակառուցման գործընթացին մասնակցելու հեռանկարով: Հայաստանի ձեռնարկությունները պատրաստ են իրենց ներուժը ներդնել շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, սննդարդյունաբերության և առողջապահության ոլորտներում»,-ասաց Պապոյանը:
Հայաստանը կարևորում է Իրաքի հետ համագործակցության խորացումը մի շարք ոլորտներում ևս, այդ թվում՝ գյուղատնտեսության, թվայնացման, կիբեռանվտանգության, բարձր տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի ոլորտներում:
Իրաքի գյուղատնտեսության նախարար Աբաս Ջեբուր Ալ-Մալեքին նշեց, որ Իրաքը որդեգրել է հավակնոտ կայուն քաղաքականություն՝ տարածաշրջանային և միջազգային առումով համագործակցությունն ընդլայնելու համար:
«Իրաքը Հայաստանին դիտարկում է որպես իրական գործընկեր տարածաշրջանային և միջազգային առումով: Հույս ունենք, որ այսօրվա հանդիպումը կդառնա երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման կարևորագույն գործոն»,–ասաց նախարարը:
Իրաքյան կողմն ակնկալում է, որ հայկական ընկերություններն իրենց ներգրավվածությունը կունենան իրաքյան նախագծերում՝ գյուղատնտեսության, ծրագրային սպասարկման և այլ ոլորտներում:
Իրաքյան կողմն առաջարկեց, որ Հայաստանի և Իրաքի գործարարների միջև լինի ընդհանուր կոմիտե, որն էլ ավելի մեծ թափով զարկ կտա երկրների միջև կայուն առևտրային և տնտեսական կապերին:
Իրաքում Հայաստանի դեսպան Ռուբեն Սողոյանը նշեց, որ Իրաքը Մերձավոր Արևելքում Հայաստանի կարևորագույն և վստահելի գործընկերներից մեկն է: «Իրաքը համարվում է մեր առևտրային երկրորդ գործընկերը Մերձավոր Արևելքում: Եվ, բնականաբար, այսօր առկա թվերը կարող են աճել: Թե՛ արտահանվող, թե՛ ներկրվող ապրանքների ցանկը, թե՛ Իրաքի տարածքում համագործակցության աշխարհագրությունը կարող են ավելի բազմազան դառնալ»,-ասաց դեսպանը:
Դեսպանը վստահություն հայտնեց, որ հաջորդ նիստին համագործակցության շրջանակն ավելի լայն կլինի՝ նկատի ունենալով երկու երկրների ձգտումը:
Հայաստանում Իրաքի գործերի հավատարմատար Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դինը նկատեց՝ երկու երկրների միջև ձևավորված են բավականին խորը հարաբերություններ: Հայաստանի և Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները ևս խոսում են բարձր մակարդակի հարաբերությունների մասին:
«Իրաքի կառավարությունը ձգտում է Հայաստանի հետ խորացնել հարաբերությունները, ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում թեկնածություններ առաջադրելու առումով ունենալ համատեղ համակարգում»,-ասաց հավատարմատարը:
Հավատարմատարը նաև շնորհավորեց Հայաստանին՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման առիթով: Նա շեշտեց՝ դա անվտանգություն ու խաղաղություն կբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում և զարկ կհաղորդի տնտեսական կապերին:
Երկու կողմերն ամփոփեցին կատարված աշխատանքները նախանշված ուղղություններում, ինչպես նաև նոր ուղղություններ նախանշեցին հետագա աշխատանքի համար:
Հանձնաժողովի նիստի արդյունքում երկու կողմերի միջև ստորագրվեց 4 փաստաթուղթ՝ համատեղ նիստի արձանագրությունը, երկու երկրների առևտրատնտեսական պալատների միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի գործարարների միության ու Իրաքի առևտրաարդյունաբերական պալատի միջև փաստաթուղթ և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Իրաքի կապալառուների ֆեդերացիայի միջև փոխըմբռնման հուշագիր:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.