Ամերիկյան Anthropic-ը թողարկել է ԱԲ մոդելի նոր՝ Claude Opus 4.1 տարբերակը
Լուրեր |
Bloomberg-ի տվյալներով՝ արհեստական բանականություն մշակողի տարեկան եկամուտը գնահատվում է մոտ 5 միլիարդ դոլար։
Ամերիկյան Anthropic ընկերությունը թողարկել է իր արհեստական բանականության (AI) մոդելի նոր՝ Claude Opus 4.1 տարբերակը, որը բարելավել է ծրագրավորման և տվյալների վերլուծության ոլորտում հնարավորությունները: Այս մասին հայտնել է մշակողի մամուլի ծառայությունը:
«Claude Opus 4.1-ը Claude Opus 4-ի բարելավված մոդիֆիկացիա է, որն ուղղված է ինքնավար առաջադրանքների (երբ արհեստական բանականությունը գործում է ինքնուրույն-Խմբ.) ճշգրտության բարձրացմանը, ծրագրավորմանը և տրամաբանական վերլուծությանը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ նոր տարբերակն ավելի արդյունավետ է ծրագրային կոդերի սխալները շտկելու հարցում՝ ծրագրավորման ճշգրտությունը հասցնելով 74.5%-ի, ինչպես նաև ցուցադրում է բարձր արդյունավետություն տեղեկատվության խորը վերլուծության և հետազոտությունների ոլորտում։
«Այժմ մոդելն ավելի լավ է հաղթահարում ինքնավար գործողություններ պահանջող առաջադրանքները։ Մենք պարզապես այն ավելի հարմար և օգտակար ենք դարձնում մարդկանց համար», - բացատրել է ընկերության ներկայացուցիչը։
Bloomberg-ը հաղորդում է, որ Anthropic-ը հիմնադրվել է 2021 թվականին OpenAI-ի նախկին աշխատակիցների խմբի կողմից։ Դրա հիմնական մրցակցային առավելությունը ծրագրավորման համար նեյրոնային ցանցերի մոդելների մշակման վրա կենտրոնացումն է, որը Anthropic-ի եկամտի զգալի մասն է ապահովում։
Bloomberg-ի տվյալներով՝ արհեստական բանականություն մշակողի տարեկան եկամուտը գնահատվում է մոտ 5 միլիարդ դոլար։ Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ ընկերությունը գտնվում է առնվազն 5 միլիարդ դոլարի ներդրումային գործարքի կնքման վերջին փուլում, որի արդյունքում Anthropic-ի շուկայական արժեքը կհասնի 170 միլիարդ դոլարի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․