ՀՀ-ում Չեխիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հիշողությունը միայն անցյալի մասին չէ, այն նաև նվիրվածություն է մարդկային արժանապատվությանը։

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։ Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունը հայտնում հայ ժողովրդին։

Ավելի քան մեկ դար առաջ չեխ ճանապարհորդ և հումանիստ Կարել Հանսան իր «Արևելքի սարսափները» գրքում վկայել է հայ ժողովրդի տառապանքների մասին և նրանց ողբերգության մասին իրազեկել չեխ հասարակությանը։

Հիշողությունը միայն անցյալի մասին չէ, այն նաև նվիրվածություն է մարդկային արժանապատվությանը, կարեկցանքին և պարտավորություն՝ ապագայում կանխարգելելու նման վայրագությունները»,- գրել է դեսպանը Ֆեյսբուքի իր էջում:

Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է  2017 թվականի ապրիլի 25-ին։