Համաձայնագիրը շոշափելի օգուտներ է պարունակում և՛ Իրանի, և՛ ՌԴ-ի համար. վարչապետ
Լուրեր |
Համաձայնագիրը շոշափելի օգուտներ է պարունակում և՛ Իրանի, և՛ ՌԴ-ի համար. վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Fox News-ի եթերում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին և «Թրամփի երթուղուն»։
«Կարծում եմ, որ այս համաձայնագիրը և հռչակագիրը բավականին շոշափելի օգուտներ են պարունակում թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի համար։ Քանի որ, եթե և երբ այս համաձայնագիրը կյանքի կոչվի, օրինակ՝ Իրանն ունենալու է երկաթուղային մուտք Պարսից ծոցից մինչև Սև ծով։ Եվ Ռուսաստանն ու Իրանը կկարողանան ունենալ երկաթուղային կապ երկու երկրների միջև։
Ի նկատի ունեմ, որ եթե կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն և Թուրքիան, այլև Ռուսաստանն ու Իրանը կստանան շատ կարևոր և իրականում շոշափելի, փաստացի աննախադեպ շահույթներ։ Քանի որ այժմ Հարավային Կովկասից չկա երկաթուղի, որը կապի Իրանն ու Ռուսաստանը», - հայտնել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ-ի նպատակը կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցությունն է.
«Ուստի սա շատ կարևոր համաձայնագիր եմ համարում, որը կարող է զգալի օգուտներ բերել բոլոր երկրներին, ինչպես նաև, ի դեպ, ամբողջ միջազգային հանրությանը՝ միջազգային կայունության և անվտանգության ապահովման համար։
Արդեն նշել եմ, որ ունենք «Խաղաղության խաչմերուկ» անունով նախագիծ, և իրոք այս համաձայնագիրը կարող է դառնալ համագործակցության, խաղաղության մի տեսակ խաչմերուկ, և հենց դա է մեր նպատակը։ Մենք չենք ուզում սադրել վեճեր, չենք ցանկանում առաջացնել լարվածություն։ Մեր նպատակը կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցություն է։ Եվ կարծում եմ, որ երեկվա հռչակագրի վրա հիմնվելով՝ սա շատ կարևոր և հարմար հարթակ է այդ նպատակների համար», - ավելացրել է նա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․