Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք
Լուրեր |
Կամավորական աշխատանքի շրջանակում Ակբա բանկի աշխատակիցները մաքրել են ավելի քան 2 կմ ափամերձ տարածք
«Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում Ակբա բանկը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համագործակցությամբ նպաստում է Հայաստանի ամենամեծ ջրային ռեսուրսի մաքրմանը պլաստիկից ու այլ թափոներից։
Կամավորական աշխատանքի շրջանակում բանկի աշխատակիցները մաքրել են ավելի քան 2 կմ ափամերձ տարածք՝ տեսակավորելով պլաստիկն ու այլ թափոնները, որոնք ուղարկվել են վերամշակման։

Ակբա բանկն այս նախաձեռնությանը միացել է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Հայաստանում բնապահպանական մշակույթի զարգացման և շրջակա միջավայրի պահպանությանը նպաստելու համար։
«Մեր կարևոր նպատակն է, որ 100% մաքուր Հայաստան ունենանք։ Սևանի ավազանը դրա մի մասն է, և բոլորս պետք է փորձենք մեր ջանքերի միջոցով հասնել դրան։ Այստեղ ոչ միայն իրականացնում ենք տարածքը թափոններից մաքրելու աշխատանքներ, այլև իրականացնում ենք տեսակավորում ու հետևում դրա հետագա վերամշակման աշխատանքներին», – նշել է «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի ղեկավար, NABU Հայաստանի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը։
«Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագիրն իրականացվում է NABU-ի, FPAN-ի և ISSD-ի համագործակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․