Tesla-ի շուկայական մասնաբաժինը այնքան է նվազել, որ վերադարձել է 2017 թվականի մակարդակին
Լուրեր |
Տասը տարի առաջ փողոցում Tesla տեսնելը հազվադեպ էր։ Model S-ը համարվում էր ամենաշատ վաճառվող էլեկտրական մեքենան աշխարհում, բայց վաճառվել էր ընդամենը մոտ 50 հազար միավոր, ինչը այն դարձնում էր նույնիսկ ավելի հազվադեպ, քան Porsche Macan-ը։
Սակայն հաջորդ տարիներին ընկերությունը սկսեց արագ վերելք ապրել։ Tesla-ն ոչ միայն դուրս եկավ շուկայի առաջին դիրքերը, այլև իր Model Y մոդելով 2023 թվականին դարձավ աշխարհում ամենավաճառվող մեքենան։
Այսօր իրավիճակն այլ է։ Եթե մի ժամանակ Tesla-ն ԱՄՆ էլեկտրական մեքենաների շուկայի 80 տոկոսի տերը էր, ապա օգոստոսին այդ ցուցանիշը նվազել է մինչև 38 տոկոս։ Սա նույնիսկ ցածր է, քան 2017 թվականի հոկտեմբերին գրանցված 40 տոկոսը։
Պատահական չէ, որ հենց այդ տարում ընկերությունը առաջին լուրջ դժվարությունների առաջ կանգնեց՝ փորձելով զանգվածային շուկայի համար նախատեսված Model 3-ը թողարկել։ Մի քանի ամսում ընկերությանը հաջողվեց առաքել ընդամենը 29 հազար մեքենա, և այդ ձախողումը թույլ տվեց մրցակիցներին արագ վերականգնել իրենց դիրքերը։
Մասնագետները համոզված են, որ Tesla-ի խնդիրների հիմնական պատճառն այն է, որ ընկերությունը չափազանց շուտ է հեռացել իր հիմնական ոլորտից։ Վերջին տարիներին Մասկը ընկերությունը վերածեց ոչ այնքան ավտոմոբիլային, որքան ռոբոտաշինական ու արհեստական բանականության ընկերության։
Նա մեծ ռեսուրսներ ուղղեց Robotaxi ծառայությանը, որը դեռ չի կարողանում լիարժեք գործել։ Հավելվածը լուրջ խնդիրներ ունի, իսկ մեքենաները ստիպված են աշխատել մարդու վերահսկողությամբ։ Tesla-ի Optimus ռոբոտի վերջին տարբերակն էլ քննադատվեց՝ դանդաղ ու հիասթափեցնող լինելու համար։
Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ շուկան շարունակում է պահանջել նոր ու մրցունակ մեքենաներ, իսկ Tesla-ն վերջին տարիներին այդ ոլորտում գրեթե ոչինչ չի առաջարկում։ Դրան զուգահեռ ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարեց աննախադեպ պարգևատրման մասին՝ Մասկին խոստանալով մոտ 1 տրիլիոն դոլարի բաժնետոմսերի օպցիոններ։
Սակայն դրա համար Tesla-ն պետք է հասնի 8.5 տրիլիոն դոլար շուկայական արժեքի, ինչը ներկայիս իրավիճակում շատերի համար անհավանական է թվում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․