Այս մասին նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
Ըստ Visible Alpha-ի կողմից հարցված վերլուծաբանների միջին կանխատեսման՝ սպասվում էր 443.919 մեքենայի մատակարարում: FactSet-ի մասնագետները կանխատեսել էին 456 հազար, իսկ Bloomberg-ը՝ 439.612։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մատակարարումները կազմել էին 462.890 միավոր։
Բյուջետային Model 3 և Model Y մոդելների վաճառքը կազմել է 481.166, իսկ մնացած մոդելներինը՝ 15.933։
Վաճառքի աճը մասամբ պայմանավորված էր նրանով, որ գնորդները փորձում էին օգտվել 7.5 հազար դոլար չափով հարկային արտոնությունից, որը գործում էր էլեկտրամեքենաների գնման համար։ Ինչպես նշում է MarketWatch-ը, արտոնության ժամկետը ավարտվել է սեպտեմբերի վերջին։
Tesla-ի ավտոմեքենաների արտադրությունը հուլիս-սեպտեմբեր ամիսներին նվազել է 4.8%-ով՝ հասնելով 447.45 հազար միավորի։ Դրանցից 435.826-ը Model 3 և Model Y մոդելներն են, իսկ մնացած 11.624-ը՝ մյուս մոդելները։
Ընկերությունը երրորդ եռամսյակի ամբողջական ֆինանսական հաշվետվությունը կհրապարակի հոկտեմբերի 22-ին, շուկայի փակվելուց հետո։
2025 թվականի սկզբից Tesla-ի շուկայական արժեքն աճել է 14%-ով։
Աղբյուր՝ B24

