«Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրություն
Լուրեր |
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության բացմամբ տրվել է սարոյանական օրերի մեկնարկը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ԱՄՆ-ում «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությամբ ներկայացվում են Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները, ինչպես նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։
Ցուցադրության բացման կապակցությամբ ներկաներին ողջույնի խոսք է ասել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը․ «Վիլյամ Սարոյանը համամարդկային արժեքների և մշակութային երկխոսության խորհրդանիշ է։ Նրա ստեղծագործական ժառանգությունը միավորում է հայ և ամերիկյան մշակութային աշխարհները՝ ընդգծելով բարեկամության, փոխադարձ հարգանքի և համընդհանուր մարդասիրական արժեքների կարևորությունը։ Այս ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում նորովի արժևորել Սարոյանի ժառանգությունը՝ այն ներկայացնելով ոչ միայն գրականության, այլև արվեստի բազմաբնույթ արտահայտչաձևերի միջոցով»։

Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում մշակույթի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը, որը նպաստում է ժողովուրդների մերձեցմանը, ստեղծագործական փոխանակումների և միջմշակութային երկխոսության զարգացմանը։ «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ցուցադրությունը կդառնա հայ-ամերիկյան մշակութային համագործակցության ևս մեկ նշանակալի ձեռքբերում և կնպաստի մեր հասարակությունների միջև կապերի խորացմանը»,- ասել է նա՝ ընդգծելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետևողական աջակցությունը, որի շնորհիվ նման նախաձեռնությունները դառնում են իրականություն։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև ԳԱԹ աշխատակազմին կատարած աշխատանքի համար:
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին հաջող համագործակցության համար: «Սարոյանական օրերի անցկացմամբ ցանկանում ենք ներկայացնել Սարոյանի ստեղծարար միտքը ողջ հարստությամբ՝ ոչ միայն նրա գրական ժառանգությունը, այլև հեղինակած նկարները, որոնք շատ ուշագրավ աշխատանքներ են: Դրանցում արտացոլված են Սարոյանի սերն ու բերկրանքը կյանքի նկատմամբ»,- ասել է դեսպանը։
Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 30-ը․ մուտքը՝ ցուցադրության տոմսով։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ից ԳԱԹ-ն իր դռները նորովի կբացի հանրության առաջ՝ նոր ցուցասրահով և նոր ձևաչափով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk