Հայաստանի ֆոնդային
բորսայում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ընդհանուր 25,000,000,000 դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։
Մասնավորապես` AMGN60294300
տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական
պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 25,000,000,000 դրամ,
որն ամբողջությամբ տեղաբաշխվել է, իսկ պահանջարկը՝ 140,460,000,000 դրամ։ Աճուրդի
միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 8.4622
%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.60 % է:
Պետական պարտատոմսերը
հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am
առցանց հարթակի միջոցով։
Պարտատոմսերի աճուրդների
մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը
Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի
կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել
Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով
արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի,
քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

