Ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլ է անցկացվել
Լուրեր |
Ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլ է անցկացվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ա․ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նախարարի տեղակալը շրջել է քննասենյակում, հաջողություն մաղթել բոլոր մասնակիցներին։
Կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլի կազմակերպման նպատակով ձևավորվել է 13 քննական կենտրոն՝ 2-ը Երևանում, 11-ը մարզերում։
Ապրիլի 25-ին անցկացված լրացուցիչ փուլին հնարավորություն են ունեցել մասնակցելու նախորդ երկու տարիներին կամավոր ատեստավորման գործընթացին երկու անգամ մասնակցելու արդյունքում նվազագույն դրական միավորներ չարձանագրած մոտ 200 մանկավարժներ, որոնք, համաձայն ՀՀ Կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, վերաատեստավորման արդյունքում չեն ապահովել սահմանված նվազագույն ցուցանիշները։
Լրացուցիչ փուլը ուսուցիչների մասնագիտական ներուժի զարգացումն ու իրացումը, ինչպես նաև համակարգում փորձառու մասնագետների ներգրավվածության շարունակականությունն ապահովելու հավելյալ հնարավարություն է։
Նշենք, որ առաջիկայում կմեկնարկի ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլի հայտերի ընդունումը, որին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցներում դասավանդող բոլոր ուսուցիչները, ինչպես նաև բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, սակայն տվյալ պահին ուսուցիչ չաշխատող անձինք, որոնք «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան կարող են համալրել ուսուցչի թափուր տեղը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՀՀ առևտրային բանկերի տրամադրած վարկերն՝ ըստ ոլորտների․ 2026թ․ փետրվար
2026/04/25/ 16:32 -
ՀՀ վարկային կազմակերպությունները 2026 թվականի փետրվարի դրությամբ 422․4 մլրդ-ի վարկեր են տրամադրել
2026/04/25/ 16:28 -
Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ
2026/04/25/ 16:20 -
Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար
2026/04/25/ 16:17 -
Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել
2026/04/25/ 16:14 -
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ
2026/04/25/ 16:09 -
Ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլ է անցկացվել
2026/04/25/ 15:49 -
Քիմ Քարդաշյան և Լյուիս Հեմիլթոն. «Դարի սիրավեպը»
2026/04/25/ 15:45 -
ՌԴ հին նմուշի արտասահմանյան անձնագրերում երեխաների վերաբերյալ գրառումները կչեղարկվեն
2026/04/25/ 15:41 -
Զելենսկին առաջին անգամ ժամանել է Ադրբեջան և Գաբալայում հանդիպել Ալիևի հետ
2026/04/25/ 15:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.