Թբիլիսիի գործող քաղաքապետը ՏԻՄ ընտրություններում պաշտոնական տվյալներով առաջատարն է, երկրորդ տեղում Իրակլի Կուպրաձեն է
Լուրեր |
Թբիլիսիի գործող քաղաքապետը ՏԻՄ ընտրություններում պաշտոնական տվյալներով առաջատարն է, երկրորդ տեղում Իրակլի Կուպրաձեն է
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ 584 ընտրատեղամասերից 581-ի տվյալների հաշվարկից հետո առաջին փուլում հաղթել է Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Կալաձեն ստացել է 214,575 ձայն՝ հաղթելով ընտրություններում 71.588%-ով։
Նրա գլխավոր մրցակիցը՝ «Ուժեղ Վրաստան - Լելո» կուսակցությունից Իրակլի Կուպրաձեն, ստացել է 37,257 ձայն՝ 12.43%-ով զբաղեցնելով երկրորդ տեղը։
«Գիրչի» կուսակցության առաջնորդ Յագո Խվիչիան ստացել է ձայների 7.518%-ը, քվեարկությանը մասնակցել է 22,535 ընտրող։
Շաբաթ օրը 64 քաղաքների և շրջանների ընտրողները ընտրեցին քաղաքապետերի և տեղական խորհրդատվական մարմինների (սակրեբուլոների) անդամների։
Ընդհանուր առմամբ, քվեարկելու իրավունք ունեին երկրում բնակվող 18 տարեկան և բարձր Վրաստանի 3,513,818 քաղաքացիներ։ Նրանց համար բաց էին 3,061 ընտրատեղամասեր։
Ընտրություններին հետևել են 28 միջազգային և 27 տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընտրությունները լուսաբանել է ավելի քան 73 լրատվամիջոց։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․