Հարկ վճարողի հետ ազնիվ ու թափանցիկ հարաբերությունները մեր հիմնական ուղենիշն են. ՊԵԿ նախագահ
Լուրեր |
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հարկային ծառայողներին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ։
«Այս օրը ոչ միայն մասնագիտական տոն է, այլ նաև առիթ՝ արժևորելու ձեր դերը մեր երկրի կայացման և կայուն զարգացման գործում։ Անկախության ամբողջ ընթացքում հարկային ծառայողները հիմնարար դեր են կատարել պետականության ամրապնդման գործում:
Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ կարողանում ենք հասարակություն-հարկ վճարող-հարկային ծառայող-պետություն կապի ամրապնդման միջոցով ապահովել մեր պետության և նրա ինստիտուտների անխափան գործունեությունը, զարգացնել տնտեսությունը և բարձրացնել բոլորիս կյանքի որակը։
Այսօր, երբ մեր երկիրն առերեսվում է բազմաբնույթ մարտահրավերների ու հնարավորությունների, ձեր պատասխանատվությունը կրկնակի մեծ է․ դուք ապահովում եք պետության տնտեսական անվտանգությունը և հասարակության արդար սպասելիքների իրականացումը։ Վերջին տարիների ձեռքբերումները՝ հարկային եկամուտների աճը, աշխատատեղերի ավելացումը, ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ գործադրված քայլերը, վկայում են ձեր համառ ու նպատակային աշխատանքի մասին։
Միաժամանակ, պետք է միասնական ջանքերով արագացնենք դրական վերափոխումները։ Պետք է շարունակենք կատարելագործել վարչարարությունը, ընդլայնել թվային տեխնոլոգիաների կիրառությունը, զարգացնել վերլուծական կարողությունները և բարձրացնել հարկ վճարողների սպասարկման որակը։
Հարկ վճարողի հետ ազնիվ ու թափանցիկ հարաբերությունները մեր հիմնական ուղենիշն են։ Դրա հիմքում մարդակենտրոն մոտեցումն է․ հարկ վճարողի խնդիրները պետք է ընկալել որպես սեփական և հոգատարությամբ օժանդակել դրանց լուծմանը։
Մենք գիտակցում ենք նաև մեր պատասխանատվությունը՝ տնտեսության խթանման և հարկերի հավաքագրման միջև հավասարակշռություն գտնելու գործում։ Սա այն ուղին է, որը թույլ կտա միաժամանակ զարգացնել բիզնես միջավայրը, ապահովել ներդրումների համար բարենպաստ պայմաններ և բարձրացնել հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը։ Այս ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն հետևողական է լինելու, որպեսզի հանրության համար եկամուտների ծառայությունը լինի արհեստավարժ, գիտելիքահեն, հարմարավետ և նվազագույն շփումներով։
Արդարությունը մեր ամենօրյա գործերի, մեր գործողությունների և բարեփոխումների հիմքում է: Չափազանց կարևոր է հարկ վճարողների հետ փոխհարաբերություններում առաջնորդվել նաև արդարության ուղենիշով, որը թույլ կտա վերաիմաստավորել Պետական եկամուտների կոմիտեի դերը և բարձրացնել հասարակական աջակցության մակարդակը:
Հարկային ծառայության առաքելությունը չի սահմանափակվում միայն թվերով ու ցուցանիշներով․ այն նաև վստահության և հոգատարության մշակույթ է։ Ձեր աշխատանքի շնորհիվ պետք է խորանա այն վստահությունը, որ յուրաքանչյուր վճարված դրամ ուղղվում է պետության և ժողովրդի բարօրությանը և հիմքեր ստեղծում յուրաքանչյուր քաղաքացու երջանիկ դարձնելու ճանապարհին։ Դա է մեր գլխավոր նպատակը և պարտքը ներկա ու ապագա սերունդների առաջ։
Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ։
Մաղթում եմ մասնագիտական և անձնական նոր հաջողություններ, քաջառողջություն և անսպառ եռանդ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորացման և մեր ժողովրդի բարեկեցիկ ապագայի»,- նշված է ուղերձում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․