Հարկային եկամուտները հասել են 2.4 տրիլիոն դրամի
Լուրեր |
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ 2024 թվականին Հայաստանում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են մոտ 2.4 տրիլիոն դրամ։
Սա 117 միլիարդ դրամով կամ 5.1%-ով ավելի է, քան 2023-ին։ Միևնույն ժամանակ հարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմել է շուրջ 23.5%՝ նվազելով 0.5 տոկոսային կետով։
Հակոբյանի խոսքով՝ ցուցանիշի նվազումը պայմանավորված է որոշ ապրանքների արտադրության կրճատմամբ, ինչպես նաև հարկային բեռի վերաբաշխմամբ որոշ ոլորտներում՝ հատկապես բանկային և շինարարական։
ՊԵԿ ղեկավարը նաև նշեց, որ 2025-ի հունվար-օգոստոսին արդեն արձանագրվել է հարկային եկամուտների ավելի քան 14%-անոց աճ, որը գերազանցում է երկրի տնտեսական դինամիկան։
Միևնույն ժամանակ տարբեր կառույցների մուտքերն արձանագրել են տարբեր պատկեր․ հարկային ծառայության մուտքերը աճել են 11.2%-ով, իսկ մաքսային ծառայությանը մուտքերը նվազել են 15%-ով՝ ներմուծումների ծավալների պատճառով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․