Տարածաշրջանների բացման արդյունքում կստանանք երկաթուղի Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, որը շատ կարևոր լոգիստիկ ուղի կդառնա. Փաշինյան
Լուրեր |
Տարածաշրջանների բացման արդյունքում կստանանք երկաթուղի Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, որը շատ կարևոր լոգիստիկ ուղի կդառնա. Փաշինյան
Մենք ԻԻՀ-ի հետ մեր գործընկերությունը և տնտեսական գործակցությունը խորացնելու պայմանավորվածություն և ծրագրեր ունենք: Նաև տարածաշրջանների բացման արդյունքում մենք կստանանք երկաթուղի Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, որը շատ կարևոր լոգիստիկ ուղի կդառնա, ինչը մեր տնտեսական գործակցության հնարավորություններն էականորեն կմեծացնի:
Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ բավականին լավ տեմպերով կառուցվում է նաև Հյուսիս-հարավ ճանապարհը:
«Երկաթուղին կմեծացնի Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության, բայց նաև Ադրբեջանի տարանցման պոտենցիալը, որովհետև այդ երկաթուղին անցնելու է Հայաստանի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջով, և սա կարող ենք պատկերացնել, թե ինչ հնարավորություններ կստեղծի:
Այսինքն՝ մեր պլանն այն չէ և չի էլ կարող լինել, որ եկեք այնպես անենք, որ Հայաստանի և Իրանի տարանցիկ նշանակությունն աճի, Նախիջևանինը չաճի, նման հնարավորություն երկաթուղու դեպքում չկա: Եվ դա ճիշտ ձևակերպված խնդիր չէ, առավել ևս` խաղաղության և տարածաշրջանային համագործակցության պայմաններում»,-ասաց նա և հավելեց, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․