Չինական ընկերությանը պատկանող և ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Rich Starry տանկերը անցել է Հորմուզի նեղուցով։
CNN-ի փոխանցմամբ՝ նավը նավարկում է Մալավիի դրոշի ներքո։
Առաջին փորձը կատարվել է ապրիլի 13-ին, սակայն տանկերը ժամանակավորապես շրջվել է Իրանի Քեշմ կղզու մոտ։
Երկրորդ փորձը հաջող է եղել, և երեքշաբթի վաղ առավոտյան նավը անցել է նեղուցով։
Միևնույն ժամանակ, որոշ նավեր խուսափում են այս երթուղուց՝ տարածաշրջանային լարվածության պատճառով։
Bloomberg-ը հայտնել էր, որ մի քանի գերնավեր հրաժարվել են անցնել նեղուցով՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումից հետո։

