Երևանի դպրոցներում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հեռախոսների օգտագործման սահմանափակումը հիմնականում դրական ազդեցություն է ունեցել ուսումնական գործընթացի վրա։
Հարցմանը մասնակցել է շուրջ 20 հազար ռեսպոնդենտ՝ ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ։
Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի խոսքով՝ հարցված ուսուցիչների 48.2%-ը ունի 20 և ավելի տարվա ստաժ։
Միաժամանակ պարզվել է, որ հարցվողների 93.5%-ը տեղյակ չի եղել հեռախոսների օգտագործման սահմանափակումների մասին։
Ուսուցիչների 63.7%-ը, աշակերտների 58.5%-ը և ծնողների 82.5%-ը նշել են, որ արգելքը բարելավել է դասերի ընթացքում ուշադրությունը։
Միևնույն ժամանակ աշակերտների 16%-ը կարծում է, որ այն վատացրել է իրենց ուշադրությունը, իսկ 50%-ը կարծում է, որ փոփոխությունը չի ազդել առաջադիմության վրա։
Ուսուցիչների 71.2%-ը նշել է, որ երբեմն հեռախոսների օգտագործման անհրաժեշտություն կա։
Հարցման տվյալներով՝ 63.4%-ը կարծում է, որ սահմանափակումները նվազեցրել են առցանց կոնֆլիկտներն ու կիբերբուլինգը։
Ընդհանուր առմամբ փոփոխությունները դրական են գնահատել ուսուցիչների 93.3%-ը, աշակերտների 82.7%-ը և ծնողների 96.5%-ը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս դրական է գնահատել այս որոշումը։

