ABNews

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ

Լուրեր | 2026/02/25 12:34

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ

Կողմերը անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին։

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը։

Կողմերը անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը