Կներդրվի ռազմավարական կառավարման նոր համակարգ, որով անցում կկատարվի պլանավորումից ռազմավարական կառավարման
Լուրեր |
Կներդրվի ռազմավարական կառավարման նոր համակարգ, որով անցում կկատարվի պլանավորումից ռազմավարական կառավարման
Գործադիրը սահմանում է Կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման համակարգի նոր ճարտարապետությունը և վերջինիս սպասարկող ընթացակարգերը:
Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում Կառավարությունը ներդնում է ռազմավարական կառավարման նոր համակարգ, որով անցում է կատարվում պլանավորումից ռազմավարական կառավարման։ Նպատակը պետական համակարգի արդյունավետության ու բարեփոխումների իրականացման որակի բարելավումն է։
Նոր համակարգը հասցեագրում է առկա մի շարք խնդիրները, այդ թվում՝ փաստաթղթերի ու դրանցով սահմանված գերակայությունների մեծաքանակությունն ու ասինխրոնությունը, դրանց ոչ բավարար կապը բյուջեի, միջնաժամկետ ծախսերի ծրագրի ու կառավարության ծրագրի հետ, մշտադիտարկման ու հաշվետվողականության համակարգերի լավարկման անհրաժեշտությունը։
Այդ նպատակով որոշմամբ կապահովվի գործող 57 ռազմավարական փաստաթղթի կոնսոլիդացիա 6 ռազմավարությունների ներքո՝ (1) Անվտանգության և արտաքին քաղաքականության, (2) Մարդկային կապիտալի զարգացման, (3) Տնտեսական փոխակերպման և կայուն զարգացման, (4) Տարածքային և ենթակառուցվածքների զարգացման, (5) Արդարադատության ոլորտի բարեփոխումների և (6) Հանրային կառավարման բարեփոխումների։ Գործող համակարգով ապահովվելու է նաև փաստաթղթերի հստակ աստիճանակարգություն, սահմանվելու են մեթոդական պահանջներ ու ձևաչափեր։ Ռազմավարական կառավարման ողջ գործընթացը, այդ թվում՝ մշտադիտարկումը, ապահովվելու է թվային լուծումներով։ Ներդրվող համակարգը հիմք կդառնա պետական համակարգում նախագծերի կառավարման նոր մոդելի ներդրման համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․