Դադարեցվել է «Խուստուփ ԹիՎի» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան
Լուրեր |
Դադարեցվել է «Խուստուփ ԹիՎի» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժոովը սեպտեմբերի 4-ին գումարել է իր հերթական նիստը, որի օրակարգում էր 6 հարց՝
1. «Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ,
2. «Խուստուփ ԹիՎի» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 359 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ,
3. «Բագետ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 38 վարչական վարույթի եզրափակիչ փուլ),
4. «Հեռատես» ՍՊԸ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 40 վարչական վարույթի եզրափակիչ փուլ),
5. «Հայկ-մեդիա» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 41 վարչական վարույթի եզրափակիչ փուլ),
6. «Ա-ԹիՎի» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 44 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Օրակարգային հարցերը հաստատելուց հետո Հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի դրույթներով, որոշեց հաստատել «Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագիրը։
Օրակարգային երկրորդ հարցը «Խուստուփ ԹիՎի» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումն էր, որը ուսումնասիրելուց և քննարկելուց հետո Հանձնաժողովը որոշեց բավարարել այն։
Օրակարգային երրորդ, չորրորդ և հինգերրորդ հարցերը վերաբերում էին «Բագետ» ՍՊ, «Հեռատես» ՍՊ և «Հայկ-մեդիա» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտի ընդունմանը։ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս արձանագրել է, որ ընկերությունները տեսալսողական ծրագրերը վերահաղորդել են առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց ընկերությունների նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժը՝ յուրաքանչյուրին տուգանելով 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Օրակարգային վերջին հարցը՝ «Ա-ԹիՎի» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունումն էր։ Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից իրականացվել է Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների համադրություն ընկերության կողմից էլեկտրոնային գրանցամատյան ներբեռնված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների հետ, որի արդյունքում պարզվել է, որ Հեռարձակողի «Ա-ԹԻՎԻ» ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները կազմել են Հեռարձակողի շաբաթական եթերաժամի 14,97 տոկոսը, սակայն պետք է կազմեին առնվազն 20% («Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մաս):
Ելնելով վերոգրյալից Հանձնաժողովը որոշեց «Ա-ԹիՎի» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել տույժ՝ տուգանելով 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․