Սթիվեն Սիգալը նոր բիզնես է հիմնել Ռուսաստանում
Լուրեր |
Ամերիկացի դերասանը 2016-ից ունի Ռուսաստանի քաղաքացիություն և 2024-ին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։
Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը որդու՝ Դոմինիկ Սիգալի հետ Ռուսաստանում հիմնադրել է նոր ընկերություն՝ «Հիկարի» ՍՊԸ։
Ընկերությունը գրանցվել է 2025 թվականի օգոստոսի 26-ին և զբաղվելու է առևտրային գործունեությամբ, կառավարման խորհրդատվությամբ, ինչպես նաև սննդամթերքի, հագուստի, ինքնաթիռների վաճառքով և նանոտեխնոլոգիաների ոլորտում գիտական հետազոտություններով։
Բաժնեմասերի բաշխման համաձայն՝ Սթիվեն Սիգալին է պատկանում 34%, որդուն՝ 33%, «Էկո-ինվեստ 23» ՍՊԸ-ին՝ 55%, իսկ գործարար Միխայիլ Զամարինին՝ մնացածը։
Հիշեցնենք, որ Սիգալը հուլիսի 17-ին լքել էր 2023 թվականին հիմնված «Հինգ տարր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, որտեղ նա և իր որդին սկզբում հավասար բաժնետերեր էին։
Սթիվեն Սիգալը հայտնի է իր կինոկարիերայով՝ «Օրենքից դուրս», «Պաշարման մեջ», «Մահացու վտանգում» և այլ ֆիլմերում։ 2016-ին նա ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ 2024-ին՝ Բարեկամության շքանշան Վլադիմիր Պուտինից՝ մշակութային և մարդասիրական համագործակցության զարգացման համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․