ABNews

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Լուրեր | 2026/06/23 14:28

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`

1. 2026 թվականի կարկտահարության դեպքերի ուսումնասիրության, դրանց անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության, արդյունքում հասցված վնասների քանակական և ֆինանսական ցուցանիշների, ինչպես նաև կարկտահարության վայրերում կամ դրանց մոտակայքում կարկուտ տեղալուց առաջ կամ դրանց ընթացքում հակակարկտային կայանների գործադրման և դրա ազդեցության գնահատման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում զեկուցել Վարչապետին»,- ասված է որոշման մեջ:

Աշխատանքային խմբի կազմը՝ այստեղ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը