ABNews

Պետական աջակցություն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտին․ ինչպես դիմել

Լուրեր | 2026/07/24 12:54

Պետական աջակցություն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտին․ ինչպես դիմել

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը սկսված է։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հայտերն ընդունվում են 2026թ․ հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ։

 «Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝

* աշխատանքային միգրանտների համար,
* նոր աշխատողների ներգրավման համար,
* կադրերի վերապատրաստման համար:

Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու և բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար։

Հայտերն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղումներով. https://hartak.am/services/39dd295c-593d-407d-b5fa-14b819c5f4b5/yesem/

կամ https://benefits.hightech.gov.am/:

Դիմումը կարող է ներկայացնել տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը կամ սահմանված կարգով՝ լիազորված անձը»,- ասվում է հաղորդագրությունում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը