Պետական եկամուտների կոմիտեում կայացել է թվայնացման խորհրդի առաջին նիստը
Լուրեր |
Քննարկվել են նաև ապագայում իրականացվելիք նախագծերը և ՊԵԿ թվայնացման զարգացման հիմնական ուղղությունները։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի ղեկավարությամբ օրերս կայացել է ՊԵԿ թվայնացման խորհրդի առաջին նիստը։
Նիստի մեկնարկին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորել է խորհրդի անդամներին խորհրդի ստեղծման կապակցությամբ՝ ընդգծելով դրա նշանակությունը ՊԵԿ-ում իրականացվող թվայնացման գործընթացի համակարգման, ոլորտի առաջնահերթությունների սահմանման և 2026 թվականի ընթացքում ավելի թիրախային ու արդյունավետ աշխատանք ապահովելու համատեքստում։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ թվայնացման խորհրդի ձևաչափով աշխատանքների կազմակերպումը պայմանավորված է հարկային և մաքսային համակարգերում նախորդ տարվա ընթացքում իրականացված թվայնացման աշխատանքների ամփոփման անհրաժեշտությամբ։ Նա նշել է, որ ժամանակակից պահանջներին համահունչ՝ թվայնացման ոլորտը ներկայումս ունի առանցքային նշանակություն, ինչը ենթադրում է ոլորտի նկատմամբ շարունակական և համակարգված ուշադրություն։
Նիստի ընթացքում քննարկվել են ՊԵԿ-ում ընթացիկ սպասարկվող ծրագրերն ու նախագծերը՝ շեշտելով դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Թվայնացման ոլորտի մասնագետները ներկայացրել են նաև մշակման փուլում գտնվող նախագծերը՝ մատնանշելով առկա խնդիրները, հստակեցնելով իրականացման ժամկետներն ու նախանշելով անհրաժեշտ քայլերը՝ նախաձեռնությունների ամբողջական իրականացման համար։
Քննարկվել են նաև ապագայում իրականացվելիք նախագծերը և ՊԵԿ թվայնացման զարգացման հիմնական ուղղությունները։
Նիստի ավարտին որոշում է կայացվել ՊԵԿ թվայնացման խորհրդի նիստերն անցկացնել եռամսյակային պարբերականությամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր