Պետական գույքի կառավարման կոմիտեն գործարկել է www.e-auctions.am հարթակը՝ պետական գույքի աճուրդների գործընթացը ամբողջությամբ թվայնացնելու նպատակով։
Կոմիտեի հաղորդմամբ՝ այսուհետ ոչ միայն պետական, այլ նաև համայնքային գույքի օտարումները կիրականացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։
Այս փոփոխության շրջանակում ապրիլի 8-20-ը կազմակերպվել են վերապատրաստումներ՝ Հայաստանի 70 համայնքի շուրջ 200 աշխատակցի մասնակցությամբ։
Վերապատրաստումների նպատակը եղել է համայնքների ներկայացուցիչներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ հարթակի միջոցով աճուրդների կազմակերպման և իրականացման համար։
Նշվում է, որ ավարտվել են նաև հարթակի տեխնիկական արդիականացման աշխատանքները, և ներդրվում են նոր գործիքներ՝ օգտատերերի համար համակարգը դարձնելու առավել հարմարավետ։

