Մեկնարկել է 2026 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը։ Այդ մասին հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը։
Ծառայությունից տեղեկացնում են, որ կենսաթոշակների վճարումը իրականացվում է սահմանված ժամանակացույցով և սկսվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրվանից։ Վճարումները կատարվում են գործող կարգի համաձայն՝ շահառուների ընտրած վճարման եղանակներով։

