ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է 5 միլիարդ դոլար ներդնել նոր հիմնադրամում, որի նպատակն է օգնել Մերձավոր Արևելքի երկրներին վերականգնել Իրանի հետ պատերազմի ընթացքում վնասված էներգետիկ ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով ամերիկացի և տարածաշրջանային պաշտոնյաներին։
Հիմնադրամի նպատակները. Ֆինանսական միջոցները կուղղվեն ոչ միայն ավերված օբյեկտների վերականգնմանը, այլև նավթի ու գազի փոխադրման հարցում Հորմուզի նեղուցից տարածաշրջանի կախվածության նվազեցմանը։
Վնասի մասշտաբները. Արդեն յոթ ամիս շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով ավերվել են տարածաշրջանային խողովակաշարերն ու նավթավերամշակման գործարանները։
Ինչու է դա կարևոր WSJ-ի գնահատմամբ՝ սպասվող ներդրումը Վաշինգտոնի կողմից այն փաստի «լռակյաց ընդունումն» է, որ երկարատև հակամարտությունը խորապես ապակայունացրել է համաշխարհային էներգետիկ շուկան, իսկ ենթակառուցվածքների վերականգնումը պահանջելու է հսկայական ռեսուրսներ։


